1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հերթական անգամ հրթիռակոծել է Ստեփանակերտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Ադրբեջանը հերթական անգամ խախտեց մարդասիրական նպատակներով Մոսկվայում կրակի դադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունը։
Րոպեներ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Թիրախակետում` քաղաքացիական ենթակառուցվածքներն են։
Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։