Հասարակական

Հայկական ռազմարդյունաբերությունն աշխատում է հարվածային միջոցների արտադրության ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Հայկական ռազմարդյունաբերությունն աշխատում է հարվածային միջոցների արտադրության ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունները ուժերի գերլարումով աշխատում են հարվածային և պաշտպանական միջոցների արտադրության ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով բազմաթիվ քաղաքացիների հարցումներին:

«Ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով: Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում: Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին»,-գրել է Արշակյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը մանրամասներ չի հաղորդում աշխատանքների արդյունքներից, սակայն նշում է, որ շատ աշխատանքներ 24-ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում