Մշակույթ

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անընդունելի է համարել Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը

1 րոպեի ընթերցում

Հուշարձանների համաշխարհային հիմնադրամն անընդունելի է համարել Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը (WMF), տեղեկանալով, որ ԼՂ հակամարտության հետևանքով վնասվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մայր տաճարը, բացարձակապես անընդունելի է համարել մշակութային ժառանգության որևէ նմուշի միտումնավոր ոչնչացումը:

Ղազանչեցոց եկեղեցական համալիր անվամբ հայտնի տաճարը կառուցվել է 19-րդ դարում, ապա վերակառուցվել 1990-ականներին՝ պատերազմից հետո, և դարձել տարածաշրջանի վերածննդի խորհրդանիշ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամը տեղեկացրել է, որ ամբողջ աշխարհում ծավալած գործունեության միջոցով ականատես են եղել, թե մշակութային ժառանգության ոչնչացումն ինչպիսի անդառնալի կորուստ է ինչպես տեղական համայնքների, այնպես էլ համաշխարհային պատմության տեսակետից, քանի որ ընդմիշտ խզում է մարդկության կապերը անցյալի հետ` վերքեր հասցնելով ժողովուրդների ինքնությանը:

Հիմնադրամը կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ մշակութային ժառանգության վայրերը որևէ կերպ թիրախավորելուց:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ինչի հետևանքով մասնակի վնասվել է համալիրը, վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող, որոնցից մեկի վիճակը ծանր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում