Տարածաշրջանային

ԱՄՆ էներգետիկական խոշոր ընկերություն Chevron-ը հեռանում Է Ադրբեջանից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ էներգետիկական խոշոր ընկերություն Chevron-ը հեռանում Է Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը հաղորդել Է Միացյալ Նահանգների խոշոր Էներգետիկական ընկերության՝ Chevron-ի կողմից երկրում իր ներկայացուցչությունը լուծարելու մասին:

Ավելի վաղ Chevron-ը բաժնետեր Էր Ազերի - Չիրագ - Գյունեշլի (ԱՉԳ) հանքավայրերի շահագործման եւ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծերում: Բայց 2019 թվականի նոյեմբերի 4-ին ընկերությունը համաձայնագիր Է ստորագրել Հունգարիայի MOL ընկերության հետ Ադրբեջանում ակտիվները 1,57 միլիարդ դոլարով վաճառելու շուրջ. 9,57 տոկոսի վաճառք ԱՉԳ-ի եւ 8,9 տոկոսի՝ ԲԹՋ-ի նախագծում: Գործարքը փակվել Է 2020 թվականի ապրիլի 16-ին:

Այսպիսով, ապրիլից Chevron-ը երկրում ոչ մի նախագծի մասնակից չԷ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում