«Լոս Անջելես Լեյքերս»-ը` NBA-ի 17-ակի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի ազգային ասոցացիայի` NBA-ի եզրափակչի 6-րդ խաղում «Լոս Անջելես Լեյքերս»-ը հաղթանակ տոնեց «Մայամիի» նկատմամբ և պատմության մեջ 17-րդ անգամ դարձավ չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լեյքերս»-ին հաջողվեց առավելության հասնել 106:93 հաշվով: Եզրափակչի ընդհանուր հաշվով «Լոս Անջելես Լեյքերս»-ը հաղթեց 4:2 հաշվով: Հանդիպման MVP (լավագույն խաղացող) ճանաչվեց «ԼԱԼ»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսը: Վերջինս իր 260-րդ հանդիպումն անցկացրեց NBA փլեյ-օֆֆում:

«Լոս Անջելես Լեյքերս»-ը 17-րդ անգամ հաղթեց NBA-ում: Նվաճած տիտղոսների քանակովը «Լոս Անջելես Լեյքերս»-ը հավասարվեց «Բոստոն»-ին:

Հայերեն Русский