Տարածաշրջանային

Թուրքիան Միջերկրածովում հանքախուզությունը կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Միջերկրածովում հանքախուզությունը կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարբարոս Հայրեդդին Փաշա» թուրքական նավը, որը նավթի եւ գազի հանքախուզական հետազոտություններ Է կատարում, աշխատանքը Միջերկրածովի արեւելյան մասում կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Հյուրիեթ» թուրքական թերթը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել Էր այն մասին, որ այդ նավը տարածաշրջանում հետազոտություններ Է անցկացնելու մինչեւ հոկտեմբերի 18-ը: «Բարբարոս Հայրեդդին Փաշա» հետազոտական նավին ուղեկցում են «Տանուկս-1» եւ «Ապոլլո Մուն» օգնական նավերը: Թուրքիայի հանքախուզական գործունեությունն այն շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին, հարուցում Է Աթենքի լուրջ դժգոհությունը, սակայն Անկարայում դա համարում են Թուրքիայի շահերի խախտում: Երկու երկրների դիրքորոշումների պատճառով իրադրությունը Արեւելյան Միջերկրականում զգալիորեն բարդացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում