Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հեռուսաաստղը այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Անկախ նրանից, թե դուք պարզապես օգնում եք բարձրացնել իրազեկվածությունը եւ հրապարակել սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունները կամ նվիրաբերել 1 դոլար, յուրաքանչյուրդ մի փոքր օգնում է: Եկեք դա անենք պատմության մեջ մեր ամենահաջող դրամահավաքով: Շնորհակալություն»,- գրել է Քարդաշյանը:
Ավելի վաղ, Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաստղը 185 միլիոն հետևորդ ունեցող «Ինստագրամ»-ի story բաժնում տեսանյութ է հրապարակել, որումբոլորին կոչ է արել միանալդրամահավաքին և օգնել Հայաստանին ու Արցախին:
«Հայաստան»համահայկականհիմնադրամի՝սեպտեմբերի 27-ինԱդրբեջանիսանձազերծածպատերազմիառաջինիսկօրվանիցհետոմեկնարկած «Մենքենք,մերսահմանները.բոլորսԱրցախիհամար»խորագրովհամազգայինդրամահավաք-արշավիշրջանակներումհանգանակվածընդհանուրգումարը կազմում է ավելի քան 90միլիոնդոլար: