Հասարակական

ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների ներգրավվածության մասին

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների ներգրավվածության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում վարձկան-ահաբեկիչների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թաթոյանը «Ֆեյսբուք»-իր էջում տեսանյութին կից գրել է.

«Անհերքելի ապացույց այն մասին, որ Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ զինված հարձակումներում օգտագործում է վարձկան-ահաբեկիչների, այս վարձկան-ահաբեկիչները կատարում են դաժանություններ և պատերազմական հանցագործություններ,նրանք արտահայտում են բացահայտ մտադրություններ շարունակելու իրենց ահաբեկչական գործունեությունն այլ երկրներում»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԶԳԱՅՈՒՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում