ՀՀ-ն ՄԻԵԴ է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Թուրքիայի մասնակցության նոր ապացույցներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում էՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից, նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ:
«Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարությունը նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը ՄԻԵԴ-ը բավարարել էր: