Սպորտ

Լևոն Արոնյանը առավելության հասավ Դուդա Յան Քշիշտոֆի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը առավելության հասավ Դուդա Յան Քշիշտոֆի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցավAltibox Norway Chess մրցաշարի 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության հասավԴուդա Յան Քշիշտոֆի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթեց նորվեգացի Տարի Արյանին։ Ֆիրուզա Ալիռեզա - Ֆաբիանո Կարուանա պարտիան ավարտվեց հաշտությամբ, իսկ նշանակված արմագեդոնում ուժեղ գտնվեց պատանի Ալիռեզան։ Այսպիսով, 3 տուրից հետո աղյուսակը 7-ական միավորով գլխավորում են Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան, Մագնուս Կարլսենը 6 միավորով 3-րդ հորիզոնականում է, իսկ Ալիռեզան 5,5 միավորով գտնվում է 4-րդ տեղում։Արյանը և Դուդան միավոր չեն վաստակել և եզրափակում են աղյուսակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում