Հասարակական

Կան կասկածներ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է. ՊՆ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Կան կասկածներ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է. ՊՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները վերլուծելով, կասկածներ ունի, որ այդ երկրում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է:

«Առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը կատարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ կասկածներ և մտահոգություններ կա այդ կապակցությամբ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է: Ես ասում եմ սա, վերլուծելով վերջին իրադարձությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցչի խոսքով` ռազմական պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ անհարմար բաները, անհաջողությունները վերադասին չեն զեկուցում:

«Հետևաբար, խաթարվում է ռազմավարական կառավարման համակարգը և շատ հնարավոր է Ալիևը հայտնվել է այդ ծուղակում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը գրավել են Արցախի Հադրութ քաղաքը, սակայն րոպեներ անց այդ տեղեկատվությունը հերքվեց: Պաշտպանության բանակն այդ հայտարարությունից հետո հրապարակեց տեսանյութ Հադրութից, իսկ մինչ այդ Հադրութի գրավման լուրը հերքել էին ռուսական Wargonzo նախագծի լրագրողները՝ Հադրութից հրապարակելով լուսանկար և հայտնելով, որ քաղաքը գտնվում է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում