Սփյուռք

Արցախը Հայաստան է. ԱՄՆ-ի հայերը Սպիտակ տնից պահանջել են ճանաչել ԼՂՀ անկախությունը

3 րոպեի ընթերցում

Արցախը Հայաստան է. ԱՄՆ-ի հայերը Սպիտակ տնից պահանջել են ճանաչել ԼՂՀ անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի տարբեր նահանգներից Վաշինգտոն ժամանած բազմաթիվ հայեր և նրանց սատարող օտարազգիներ հոկտեմբերի 9-ին բողոքի ակցիա են իրականացրել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից և չֆինանսավորել Ադրբեջանին ու Թուրքիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին՝ դատապարտելով Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Նրանք «Հայ քաջեր» և մի շարք այլ ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Արցախը հզոր է», «Արցախը Հայաստան է»: Բողոքի մասնակիցների ձեռքին պաստառներ էին՝ «Հայաստանը դեմ է ահաբեկչությանը», «Վե՛րջ տվեք ադրբեջանական ագրեսիային», «Վե՛րջ տվեք սպանությանը, վե՛րջ տվեք ատելությանը», «Կեցցե՛ հայ բանակը», «Հաղթելու ենք», «Ճանաչեք Արցախը» կոչերով:

«Հաջորդ տարի այս ժամանակ միանալու ենք հազարավոր հայերի, որոնք աշխարհի տարբեր ծայրերից կվերադառնան մեր հայրենիք, ազատ ու անկախ Արցախ, որտեղ վերակառուցելու ենք մեր եկեղեցիները, մեր դպրոցները: Մեր կամավոր զինվորնե՛ր, մեր հայ հերոսնե՛ր, մենք կանգնած ենք ձեր կողքին: Ադրբեջանն ու Թուրքիան պարտվելու են, արդեն պարտվել են: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ն հայ հերոսն ու ազատ, անկախ Արցախը»,-նշել են բողոքի ակցիայի մասնակիցներն ու հիշեցրել, որ իրենց հիմնական պահանջներն են՝ ճանաչել Արցախի անկախությունը, զրկել Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դադարեցնել ֆինանսական աջակցությունը Ադրբեջանին ու Թուրքիային:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր: ԱՄՆ-ի կառավարությունը բազմիցս կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: Դադարեցման ու բանակցությունների կոչեր են արել նաև Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում