Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի քաղաքացիական 22 զոհ և 95 վիրավոր. ԱՄՓՈՓ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի քաղաքացիական բնակչության շրջանում 22 զոհ և 95 վիրավոր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տվյալներն ամփոփ ներկայացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ընդհանուր առմամբ Հայաստանում և Արցախում վնասվել է քաղաքացիական 5800 գույք, շենք և շինություն:

Զոհված 22 անձանցից 20-ն Արցախից են, 2-ը Հայաստանից, իսկ վիրավոր 95 բնակիչներից Արցախից են 93-ը, երկուսը` Հայաստանից:

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգության հետևանքով զոհված բնակիչներից մեկը Վարդենիսից է, մյուսը` Մեծ Մասրիկից:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կորուստների վերաբերյալ մանրամասներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 8-ին հակառակորդը հարվածներ է հասցրել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Հայերեն English Русский

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

«Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման աշխատանքները

QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը