Հակառակորդը հոկտեմբերի 7-ին ունեցել է կենդանի ուժի առնվազն 260-280 կորուստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 7-ին, մինչև կեսօր` Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 260-280 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր մինչև կեսօր հակառակորդը ունեցել է 260-280 զինծառայողի ու ահաբեկիչների կորուստ: Ունեցել է 60-80 զրահատեխնիկայի կորուստ, զգալի թվով նաև սարքին վիճակում զրահատեխնիկա է մնացել մեր ԶՈՒ-ի ձեռքին»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այդ թվերը կեսօրից հետո բավականին աճել են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Մասուդ Փեզեշքիանն այցելել է Իրանի միջուկային արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդես

ՌԴ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

ԵՄ անդամ երկրները քվեարկել են ԱՄՆ-ի դեմ առևտրային հակաքայլերի կիրառման առաջարկի օգտին

ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով

Գերմանիայում համաձայնություն է կայացվել իշխանական նոր կոալիցիայի ձևավորման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Խորվաթիայի վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդականը անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի

ՀՀ ԱԺ փոխնախագահը դանիական պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ

Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

Հնդկաստանի վարչապետը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ ներկայացուցիչների և դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ