ԼՂ խնդրին կրոնական երանգավորում տալը սադրանք է. Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցազրույցը «Արմենպրես»-ին

5 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

-Վեհափառ Հայրապետ, Հայոց եկեղեցին, հայ ժողովուրդը և իսլամ դավանող ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ մշտապես ունենալով բարիդրացիական հարաբերություններ: Թեժացնելով կրքերը՝ շատերը փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնել որպես «կրոնների պատերազմ»: Արդյոք ճի՞շտ է հակամարտությունը քրիստոնեություն-իսլամ հարաբերությունների կոնտեքստում դիտարկելը։

-Պատմական հանգամանքների բերումով միջնադարից սկսած և հատկապես Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը սփռվեց ողջ աշխարհով մեկ։ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի զավակներին եղբայրական ձեռք մեկնեցին ու ապաստան տրամադրեցին նաև բազմաթիվ մուսուլմանական երկրներ, որտեղ մինչ օրս էլ կան հայկական համայնքներ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թեմեր ու ծուխեր ունի շուրջ մեկ տասնյակ մուսուլման երկրներում, որտեղ մեր ազգի զավակները ապրում են որպես այդ երկրների օրինակելի քաղաքացիներ` իրենց նպաստը բերելով այդ պետությունների զարգացմանն ու շենացմանը, վայելելով տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը: Հայոց Եկեղեցին շարունակում է երկխոսությունը միջկրոնական ամենատարբեր հարթակներում՝ հանուն մարդկության բարօր ու խաղաղ կյանքի: Դրա մասին են վկայում իսլամական աշխարհի առաջնորդների այցելությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեր կողմից փոխադարձ այցելությունները: Արցախյան հակամարտության առաջին իսկ օրերից Ռուսաց Եկեղեցու պատրիարքների միջնորդությամբ ձևավորվեց եռակողմ հանդիպումների հարթակը` Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսների մասնակցությամբ: Այս հանդիպումներում բազմիցս շեշտվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի կրոնական հիմք, ընդգծվել նաև մեր տարածաշրջանում քրիստոնյա և մուսուլման ժողովուրդների խաղաղ համակեցության և փոխըմբռնման անհրաժեշտությունը: Այս օրերին, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին զոհ են գնում բազում խաղաղ բնակիչներ, ռմբակոծվում են բնակավայրեր և մեր ժողովրդի քաջարի զավակներ սեփական կյանքով պաշտպանում են իրենց ազատ ու անկախ կյանքի իրավունքը, հաճախ ականատեսն ենք դառնում անգամ Ադրբեջանի նախագահի մակարդակով փորձերի՝ վերստին կրոնական երանգավորում տալու ղարաբաղյան հակամարտությանը, ինչը պարզապես սադրանք է, որը, ցավոք, կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների։

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ժողովրդին ուղղված իր պաշտոնական խոսքի մեջ նշեց, որ ադրբեջանցիները դարերով ապրել են Ղարաբաղում, և հիմա այնտեղ ադրբեջանցիների ստեղծած մշակութային, պատմական ու կրոնական արժեքները և հուշարձանները ոչնչացված են:

-Ադրբեջանի նախագահի այս հերթական հայտարարությունը չի համապատասխանում ճշմարտությանը։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մուսուլմանական հուշարձանները միշտ էլ եղել են պետության հատուկ խնամքի ներքո: Ասվածի ցայտուն օրինակ են ՀՀ-ում` Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի ամիրայի հոր` Ամիր Սաադի դամբարանը, Երևանում գործող 18-րդ դարի հայտնի Կապույտ մզկիթը: Անցնող տարիներին Արցախի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է տրամադրել Շուշիում, Աղդամում, ինչպես նաև Արցախի այլ շրջաններում մզկիթների և մուսուլմանական հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով: Մինչդեռ Ադրբեջանում, ի մասնավորի Նախիջևանում զինվորականների կողմից հայ քրիստոնեական մշակույթի արժեքավոր նմուշներ, տասնյակ հազարավոր բազմադարյա խաչքարեր ու դամբարաններ են ոչնչացվել: Աշխարհը գիտի ոչնչացման այս փաստի մասին հրապարակված նյութերից։ Մեր ժողովուրդը միշտ էլ հարգանքով է մոտեցել այլ կրոնների, այս պարագային իսլամական կրոնամշակութային արժեքներին: Այս մասին կարող են վկայել տարբեր երկրներում բնակվող ժողովուրդները, որոնց հետ կողք կողքի ապրում են մեր ազգի զավակները։

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից