Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին
1 րոպեի ընթերցում
![Հունաստանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030675.jpg)
ԱԹԵՆՔ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին: Այս մասին հայտարարել է Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը՝ տարածելով հայտարարություն Ադրբեջանի կառավարության կողմից անընդունելի պնդումների վերաբերյալ:
«Հունաստանի Արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հակերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ - զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ ենթադրաբար Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում :
Ի շարունակություն դժգոհության հայտարարությանը՝ Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: