Տարածաշրջանային

Իրանը մտահոգված է հակամարտության գոտուց իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով

1 րոպեի ընթերցում

Իրանը մտահոգված է հակամարտության գոտուց իր տարածքներին սպառնացող հնարավոր վտանգներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Սայիդ Խաթիբզադեն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում բախումները դադարեցնելու և լուրջ ու պլանային բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի կայքը, Խաթիբզադեն նշել է, որ Իրանը պատրաստակամ է աջակցել այդ նպատակներին հասնելուն:

Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը լուրջ նախազգուշացում է արել պատերազմող կողմերին, որպեսզի նրանք չխախտեն իրենց երկրի սահմանները:

Խաթիբզադեի խոսքով` Իրանը լրջորեն եւ մեծ զգայունությամբ է հետեւում իրենց երկրի սահմանամերձ շրջաններում տեղ գտած տեղաշարժերին:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ ԼՂ-ում ընթացող պատերազմի հետևանքով իրենց սահմանների ցանկացած խախտում անթույլատրելի է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում