Կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիան ռազմական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Սմիթը նշում է, որ այդ առնչությամբ բազմաթիվ ապացույցներ կան, բայց անհրաժեշտ է ավելի խորը հետաքննություն անցկացնել, մասնավորապես կործանիչ ինքնաթիռների հարցում, որոնք օգտագործում են, և կարծիք կա, որ դրանք տրամադրվում են Թուրքիայի կողմից: «Երբ ունենք մի քանի հազար ջիհադականների ներկայություն, պատահաբար տեղի չի ունենում. դա ծրագրված էր: Մենք հավատում ենք, որ Թուրքիան այս ամենում կրկին ունեցել է դերակատարում: Մարդիկ են զոհվում: Չնայած Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը չի տվել բաղձալի արդյունք, սակայն այն մեծ ջանքեր է գործադրել: Կարծում եմ՝ երբ Ալիևը հրաժարվում էր բանակցելուց, ապավինում էր գերակա ռազմական ուժին: Անհրաժեշտ է խստորեն արձագանքել դրան: Գիտեմ, որ ֆրանսիացիները բարձրաձայնել են, մենք բարձրաձայնել ենք, ինչպես նաև հայերը»,-նշում է կոնգրեսականը:

Նա ընդգծում է, որ ուժի կիրառումը պետք է դադարի. անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գծով ֆինանսավորումը և ռազմական օգնությունն Ադրբեջանին: «Մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները նաև Թուրքիայի հետ: Հիշենք Թուրքիայի գործողություները Կիպրոսում: Նրանք շարունակում են նույն կերպ գործել Կիպրոսի ապօրինի օկուպացումից հետո: Դա արշավանք էր: Այն, որ դա տեղի է ունեցել տարիներ առաջ, որևէ կերպ չի մեղմացնում այդ անարդար և սարսափելի արարքը: Թուրքիան շարժվում է սխալ ուղղությամբ: Ես երկու կոնգրեսական լսումներ եմ կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մեկը կապված էր հայերի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, իսկ մյուսը՝ դեռևս Քլինթոնի նախագահության օրոք էր»,-շեշտեց Սմիթն ու հավելեց, որ երբեք չի մոռանա, որ լսումներին մասնակցում էր նաև թուրք դիվանագետը: Երկու կողմերն էլ ներկայացված են եղել: Թուրքական կողմը սպառնացել է Ինջիրլիքի ռազմակայանով, եթե ԱՄՆ-ն ընդունի ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Սմիթի խոսքով՝ բոլորն էլ գիտակցում էին, որ իրականությունն այն է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն:

Վերադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ Քրիս Սմիթն ընդգծում է, որ կա մի իրավիճակ, երբ Թուրքիան Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցույց տալիս: «Մեր ուղերձն է՝ կանգ առե՛ք: Օր առաջ պետք է դադարեցնել արյունահեղությունը: ՆԱՏՕ դաշինքի անդամը չպետք է այդպես վարվի: Այս ամենը կարող է վերածվել ավելի լայն ընդհարման: Անհրաժեշտ է վերադառնալ 1994 թվականի զինադադարին, այնուհետև գտնել կարգավորման բանաձև: Սա այլևս սառեցված հակամարտություն չէ, ինչպես այն հաճախ փորձում են ներկայացնել»,-եզրափակում է Սմիթը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվումև հրթիռակոծվումեն նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան