Տարածաշրջանային

Թուրքիան դեմ է Սիրիայում և Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային խաղաղությանը. Իսրայելի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան դեմ է Սիրիայում և Միջերկրական ծովի արևելքում տարածաշրջանային խաղաղությանը. Իսրայելի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Հանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, այս մասին նախարարն ասել է լրագրողների հետ զրույցում:

Իսրայելի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման ու խաղաղարար ջանքերին հակազդելու մեջ, ինչպես նաև կոչ է արել միջազգային ճնշումների միջոցով հասնել այդ պետության վարքագծի փոփոխությանը:

Հղում անելով Թուրքիայի գործողություններին Սիրիայի հյուսիսում՝ Միջերկրական ծովի արևելյան մասում, նրա միջամտությանը Լիբիայում, Հանցը նշել է, որ այդ գործողությունները բերում են անկայունության:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում