Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է. խաղաղ բնակչությունը թիրախի տակ է. ԼՐԱՑՎՈՂ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդը կրկին հրետակոծում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Այս պահին Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է: Միացել է օդային տագնապի ազդանշանը: Հարվածների ձայները եղել են շատ և ուժգին:

ԼՐԱՑՈՒՄ-Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանըհայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար և շեշտել, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

ԼՐԱՑՈՒՄ- 12:05-ի դրությամբ Ստեփանակերտի հրթիռակոծումը շարունակվում է: Ադրբեջանը Ստեփանակերտին հարվածում է ինքնաթիռով:

ԼՐԱՑՈՒՄ- 12:06-իդրությամբկան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ։

ԼՐԱՑՈՒՄ- 17:50-ի դրությամբ Ադրբեջանը կրկին հարվածել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին:ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հակառակորդը Շուշիում ևս թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները:Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանըհայտնել է, որ ադրբեջանական կողմի հրետակոծություններիհետևանքովՍտեփանակերտում և Շուշիում կան մարդկային կորուստներ քաղաքացիական անձանց թվում:

Ստեփանակերտն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից թիրախի տակ է, սակայն արդեն երրորդ օրն է այն ակտիվ հրթիռակոծվում և հրետակոծվում է: Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել, վնասվել էին անգամ փրկարար ծառայության շենքը, մեքենաները: Հոկտեմբերի 3-ին բռնկվել էր հրդեհ: Վնասված են քաղաքացիական բազմաթիվ օբյեկտներ:

Հայերեն العربية English Français Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ