Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով 10 վիրավոր կա

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով 10 վիրավոր կա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայության պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-նշել է Նարիմանյանը:

Ստեփանակերտի ուղղությամբ հոկտեմբերի 2-ին նետվել են, նախնական տեղեկություններով,   հարվածային հրթիռներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]