Հասարակական

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ վերջին հարվածների հետևանքով 1 անձ զոհվել է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ուղղությամբ վերջին հարվածների հետևանքով 1 անձ զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից հոկտեմբերի 2-ի երեկոյան Ստեփանակերտին հասցրած հրթիռային հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կա 4 վիրավոր:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով` երկու բնակելի շենք Ստեփանակերտում լուրջ վնասվել են և, բարեբախտաբար, շենքերում այդ պահին քիչ մարդ է եղել. դրա արդյունքում վիրավորների քանակը ավելի քիչ է:

ՄԻՊ-ը հիշեցրեց, որ մինչ այդ Ստեփանակերտում հրթիռակոծվել էր ԱԻ պետական ծառայության շենքը, որը լրջորեն վնասվել էր:

«Ակնհայտ է, որ դիտավորյալ թիրախավորված կերպով է եղել հարվածը, հաշվի առնելով հրթիռների դիպուկության աստիճանը: Հարվածի հետևանքով 7 վիրավորներ կան քաղաքացիական բնակչության ու ծառայության աշխատակիցների շրջանում: Վիրավորներից մի քանիսը բավականին ծանր վիճակում են գտնվում: Այստեղ կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին»,- ասաց Բեգլարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում