Հայերն Արցախում ենթարկվում են հարձակման. Թանկյանը կոչ է արել սոցցանցերում տեղադրել Արցախի դրոշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել իրենց էջերում տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը՝ «Ճանաչե՛լ Արցախը» կոչով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանկյանը նշել է, որ հայերն Արցախում հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

«Հայերն Արցախում ենթարկվում են հարձակման: Միացեք ինձ և ցույց տվեք ձեր համերաշխությունը՝ տեղադրելով այս դրոշը: Արտահայտեք ձեր վրդովմունքը Ադրբեջանի սանձազերծած հարձակումների, Թուրքիայի օգնության և Արցախում հայերի էթնիկ զտման ակնհայտ ձգտման կապակցությամբ»,- գրել է Թանկյանը:

Թանկյանն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել կապվել Ներկայացուցիչների պալատի անդամների հետ՝ քննարկելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները: Ռոք երաժիշտը տեղադրել է նաև հանգանակության հղումը, որի միջոցով կարելի է գումար փոխանցել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

Հայերեն Русский

Չինաստանից՝ Հայաստան. հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ