ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, թատրոնի եւ կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանին 85-ամյակի առթիվ: Շնորհավորական հեռագիրը հոկտեմբերի 3-ին հրապարակվել Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դերասանի եւ ռեժիսորի տաղանդը, անդադրում ստեղծագործական որնումն ու սիրված գործով խանդավառությունը երկար տարիների ընթացքում ձեզ օգնում են ոգեշնչված աշխատելու, իրականացնելու ծրագրված պլաններն ու մտահղացումները: Այդքան հագեցած պրոֆեսիոնալ ուղին արժանի Է խորն, անկեղծ ճանաչման»,- նշել Է պետության ղեկավարը:
Պուտինը նաեւ Ջիգարխանիային մաղթել Է հաջողություններ եւ առողջություն:
Արմեն Ջիգարխանյանը ռուսաստանցի դերասան Է, ԽՄՀՄ ժողովրդական արտիստ (1985):
Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան (1969 – 1996), Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր եւ նախագահ (2015-ից):
Նկարահանվել Է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը» եւ այլ ֆիլմերում:
Արմեն Ջիգարխանյանը պարգեւատրվել Է «Հայրենիքի հանդեպ վաստակի համար II, III եւ IV աստիճանների շքանշաններով (2010, 1995, 2005), Պատվո շքանշանով (Հայաստան, 2010): Նշվել Է ՌԴ-ի նախագահի շնորհակալությամբ (2002): Բացի դրանից թատերական առաջատար մրցանակների դափնեկիր Է, որոնց թվում են «Ոսկե դիամակը» եւ «Բյուրեղապակե Տուրանդոտը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: