Հասարակական

Արցախի համար ընդհանուր հանգանակված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը

1 րոպեի ընթերցում

Արցախի համար ընդհանուր հանգանակված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության համար ընդհանուր հանգանակված գումարն այս պահին գերազանցում է 19 մլն դոլարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:

«Այս օրերին մեր բազմաթիվ հայրենակիցներ մեծ ծավալով օգնություն են ցուցաբերում Արցախին, այդ օգնությունն, ինչպես գիտեք, և' ֆինանսական բնույթի է, և' իրային: Այս պահի դրությամբ հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը և աճի միտում ունի»,- ասաց Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ այս օրերին Արցախը ստանում է նաև մեծ ծավալով իրային օգնություն:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում