Հասարակական

Վրաստանի իրավապահները հետաքննում են ՀՀ ցանցին կապող օպտիկամանրաթելային մալուխների վնասման դեպքերը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի իրավապահները հետաքննում են ՀՀ ցանցին կապող օպտիկամանրաթելային մալուխների վնասման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Հարավային Քվեմո Քարթլի շրջանում ոստիկանությունը սկսել է միջազգային նշանակության օպտիկամանրաթելային ինտերնետ-մալուխների վնասման երկու դեպքերի հետաքննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական «civil»-ը, հոկտեմբերի 2-ին այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ ինտերնետ-մալուխները վերականգնվել են:

Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած առաջին միջադեպի ժամանակ անհայտ անձինք, կտրել են ինտերնետի ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխները Դմանիսի մունիցիպալիտետի Օրոզմանի գյուղում, որը մեծամասամբ բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով:

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած երկրորդ միջադեպում վնասվել են Հայաստանի հետ սահմանին գտնվող՝ Մառնեուլի մունիցիպալիտետի Սադախլո գյուղում, որը նույնպես բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում