Աբովյանում այս պահին իրավիճակը հանգիստ է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այս պահին իրավիճակը հանգիստ է: Այս մասին հայտնեց «Արմենպրես»-ի թղթակիցը, ով ներկայումս գտնվում է Աբովյանում:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի 3 ԱԹՍ, ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը:
Կարդացեք հոդվածը` Русский