Հայե՜ր, Ֆրանսիան կկատարի իր դերը. Մակրոնը քննադատել է Թուրքիային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է արցախա-ադրբեջանական հակամարտության հարցում Ադրբեջանին աջակցող Թուրքիայի հայտարարությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լատվիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն անվանել է անշրջահայաց և վտանգավոր:

«Ֆրանսիան նախկինի պես խիստ մտահոգված է վերջին ժամերին Թուրքիայի ռազմատենչ հաղորդագրություններով։ Դա մենք չենք ընդունում»,- նշել է Մակրոնը:

Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ կքննարկի չորեքշաբթի երեկոյան` ԵՄ առաջնորդներին իրավիճակի մասին զեկուցելուց առաջ:

Ֆրանսիայի նախագահը նաև հատուկ կոչ է հղել հայ ժողովրդին:

«Հայե՜ր, Ֆրանսիան կունենա իր դերակատարումը, և մենք զգոն կլինենք ընտանիքների, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը նպաստում է սրմանը»,- ասել է Մակրոնը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:

Հայերեն English Français Русский

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը կմեկնի սառցե մայրցամաք. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-04/11/26

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանն ԱԱ-ում 17-րդն է