Հաղթանակը կլինի մերը. Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի կին խորհրդարանականների հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի խորհրդարանի մի քանի կին պատգամավորների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, իր խոսքում նա նշել է, որ ստեղծված պատերազմական իրավիճակը շատ դժվար է, սակայն երկու կարծիք լինել չի կարող. անհրաժեշտ է լինել ամուր ու պինդ:

«Մենք՝ կանայքս, պետք է շատ ամուր լինենք և հաղթահարենք դժվարությունները: Իմ այստեղ գտնվելու ամբողջ իմաստը դա է, որ այս դժվարին պահին ես ուզում եմ լինել արցախահայության կողքին: Այս ընթացքում պետք է հնարավորինս ամուր լինենք: Չեմ կասկածում արցախցի կնոջ, առհասարակ հայ կնոջ ամրության վրա, ես ուղղակի ուզում եմ այստեղ՝ իմ ներկայությամբ էլ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ համոզվի, որ չենք տատանվի, չենք վախենա և այս պատերազմում հաղթանակը մերն է լինելու՝ ուշ, թե շուտ: Սա իմ համոզմունքն է»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ պահը պատմական պահ է, և պետք է առաջին հերթին հույսներս դնենք մեր վրա:

«Արցախ գալու ճանապարհին ամուսինս ասաց, որ մեր տղան էլ որպես պահեստազոր պետք է գնա դիրքեր: Ստեփանակերտ գալու ճանապարհին որդուս ասել եմ. «Լավ իմացի, ես քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան այս աշխարհում չկա»: Սա ասել եմ առաջիկա ամբողջ կյանքի համար: Ոչ մի հանգամանք իմ մեջ որպես մոր, չի կարող այդ խոսքերը փոխել, ո´չ այսօր, ո´չ մի տարի, ո´չ տասը տարի հետո: Ու ես գիտեմ, որ ես միակը չեմ, ոչ թե միակը չեմ, այլ հարյուր-հազարներից մեկն եմ որպես կին և մայր և դա է մեր հաղթանակը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը հանդիպմանը խոսել է արցախցու բնավորության և կամային հատկանիշների մասին՝ շեշտելով, որ այս անգամն էլ բացառություն չէ և դժվար պահերին արցախցին միշտ համախմբվում է: Առավել ևս կանայք, բոլորը մի ընտանիքի պես են, չկա իմ երեխա, քո երեխա, կան՝ մեր երեխաները, մեր ընտանիքները: Բոլորի տներից զինվորներ կան հենց հիմա սահմանին՝ մեկի ամուսինը, մյուսի եղբայրը, որդին, և այդ կանայք որևէ վայրկյան չեն ընկճվել, բոլորը վստահ են, որ մենք հաղթելու ենք և այս պատերազմում մենք հաստատ վերջին փամփուշտն ենք կրակելու և միանշանակ հաղթելու ենք: Մենք ուղղակի դատապարտված ենք դա անելու: Այլ տարբերակ չունենք»:

«Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանն էլ շեշտել է, որ կանայք ամուր կանգնած են, ոչ մի րոպե անգամ չեն ցանկանում ո´չ զիջել, թեկուզ ընկճվել: «Չկա նման բան, մենք միշտ կանգուն ենք և պատրաստ ենք մինչև վերջ գնալու»:

«Ինչպես ասում են տղամարդու թիկունքն ամուր պետք է լինի: Այսօր տղամարդու թիկունքը մենք ենք՝ կանայք: Պարտավոր ենք լինել ամուր, պարտավոր ենք լինել համախմբված և սա է մեր ուժը, մենք ուժեղ ենք միասին: Ձեզ շնորհակալություն եմ հայտնում ձեր այցելության համար: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այս անգամ էլ աստված կօգնի, հաղթանակը կլինի մերը: Սա ժամանակավոր փորձություն է, ժամանակավոր դժվարություններ ենք, որոնք մենք պետք է հաղթահարենք պատվով, միասին, համախմբված: Աստված օրհնի մեր զինվորներին»,- ասել է «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Կարինա Աթայանը:

Հայերեն English Русский

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել