Փաստացի վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ. Հովաննիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում սկսված պատերազմի թափն ու ռազմագիտական բաղադրիչներն աննախադեպ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները (օդային հարձակման միջոց-խմբ.) գնալով ավելի են խաչասերվում»,-գրել է Հովաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:

Հայերեն English Русский

Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Արագ աճ, որակյալ զարգացում. Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշները

ՀՀ ԿԲ նախագահը հիմնավորել է քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը 0.25 տոկոսային կետով

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Միավորելով խոհանոցն ու մշակույթը. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ նախագահի տեղակալ

Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA