ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ շրջանային զինկոմիսարիատի մոտ, դեռ շատերն են սպասում ու պատրաստ են առաջնագիծ հասնելու: Դժգոհում են կամավորականները, որ շուտ չեն մեկնում: Նույն կամավորականներն արդեն մի քանի անգամ եղել են սահմանում, պաշտպանել երկրի անվտանգությունը, եղել ժամկետային զինվորի աջակիցն ու ոգեւորողը:
Արցախի նախագահի կողմից երկրում հայտարարվել է ռազմական դրություն ու զորահավաք: Ճիշտ է՝ կա տարիքային սահմանափակում, սակայն ամբողջ հանրապետությունում կամավորականների հոսքը զինկոմիսարիատներ ու Արցախի ազատամարտիկների միության /ԱԱՄ/ կենտրոնական ու շրջանային միավորումներ մեծ է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: