Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է, եւ զինադադարը, որ բավականին երկար տեւեց, խաղաղության պատրանք էր ստեղծել։ «Հոգեբանության տեսանկյունից մարդկանց բնորոշ է անընդհատության զգացումը, երբ գիտեն, որ իրենց վաղվա օրը մոտավորապես լինելու է այնպիսին, ինչպես երեկ էր եւ հաջորդ օրը նույնպես նախորդին նման է լինելու։ Եթե այդ հոգեբանական դիրքորոշումը մարդու մեջ չի լինում, անընդհատ սպասում է ցնցումների, ներքին տագնապներ է ունենում եւ չի կարողանում ապրել հանգիստ, իր սովորական կենցաղով։ Այսպիսի աղետալի իրավիճակները, ինչպիսին՝ պատերազմն է, միանգամից կոտրում են այդ անընդհատությունները եւ մարդը հայտնվում է բացարձակապես նոր, ինչ-որ չափով անսպասելի իրավիճակում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը։

Առօրյայում եւ քաղաքական բառապաշարում շատ հաճախ ենք խուսափում օգտագործել «թշնամի» բառը՝ փոխարինելով այն «հակառակորդ»-ով։ Հոգեբանի խոսքով, երբ ասում ենք «հակառակորդ», մեղմացնող գնահատական ենք տալիս։ Մինչդեռ թուրքին պետք է թշնամի ասենք, հակառակ դեպքում՝ մենք հանդես ենք գալիս զոհի դիրքերից։ «Սա կեղծ հումանիզմ է, իսկ մեր վիճակում գտնվող երկիրը, ժողովուրդը իրավունք չունի զոհի հոգեվիճակում լինել»,- ասաց Նալչաջյանը՝ ընդգծելով, որ պատերազմներում շատ մեծ դեր է կատարում, եթե ոչ՝ առաջնային, հոգեբանական գործոնը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում