ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Որեւէ ոլորտի զարգացումից կամ թվային կառավարումից խոսելիս կիբերանվտանգության մարտահրավերների գործոնը չպետք է մոռանալ: Եվ քանի որ մեր երկրի էներգահամակարգի երկարաժամկետ ռազմավարական խնդիրները քննարկելիս շեշտում ենք թվային էներգետիկայի զարգացման անհրաժեշտությունը, նշված մարտահրավերների ապահովման հետ կապված հարցեր են ծագում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նշում է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, մրցունակ լինելով համաշխարհային շուկայում, պետք է նաեւ լայն կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի տարբեր խնդիրների լուծման համար։ Եվ այս առնչությամբ առաջինը կլինի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առեւտրի իրականացումը, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային հարթակի միջոցով։
…Եվ այս համատեքստում, բնականաբար, առաջ կգան նաեւ կիբերանվտագության ապահովման նոր մարտահրավերներ: Ի՞նչ է արվելու այս ուղղությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։