Հասարակական

Դրանք «բախումներ» չեն, Արցախում հայերը հարձակման են ենթարկվել. Քիմ Քարդաշյանը կոչով է հանդես եկել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր միլիոնավոր հետևորդներին տեղեկացրել է՝ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից, դրանք «բախումներ» չեն ու հորդորել է՝ կոչ անել Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և մարտիկներ մատակարարելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռուստաաստղն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կոչ արեք Բաքվին դադարեցնել ուժի կիրառումը, դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, որն օգտագործվում է հայերի դեմ և զգուշացրեք Թուրքիային` դադարեցնել զենք և մարտիկներ ուղարկել Բաքու»,-գրել է Քարդաշյանը:

Նա շեշտել է՝ պետք են միջազգային դիտորդներ, որ ուսումնասիրեն և միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցառումների կոչ անեն `կանխելու անհարկի սրացումն ու ողբերգությունը: Քարդաշյանը հղում է տեղադրել և խնդրել, որ դրանով Ադրբեջանի հարձակումը կանխելու համար Սպիտակ տանը և Կոնգրեսին կոչ անեն:

«Արցախում հայերը հարձակման են ենթարկվել: Մենք աղոթում ենք խիզախ տղամարդկանց և կանանց համար, ովքեր վտանգում են իրենց կյանքը `պաշտպանելու Արցախը և Հայաստանը»,-շեշտել է Քարդաշյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տեղեկություններով՝ հառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավարումների կորուստ: Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո

«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ Թատրոնի միջազգային օրը հայտնի դարձան «Արտավազդ»-ի հաղթողները

STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարար Հայրապետյան

Եվրահանձնաժողովը հայտարարել է ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերին պատասխանելու պատրաստակամության մասին

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում կքննարկվի Հայաստանի հինգերորդ զեկույցը

«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության

Վրաստանում կարգելվի նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը

Ռուսաստանը կարձագանքի ՆԱՏՕ-ի աշխատանքներին Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությանը. ՌԴ նախագահ

Դատախազությունը պահանջել է յոթ տարով ազատազրկել Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին

ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է Փարաքարի և Գյումրու ընտրողներին իր կայքում ճշտել ընտրացուցակների իրենց տվյալները և տեղամասային կենտրոնն ու հասցեն