Քաղաքականություն

Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետ

4 րոպեի ընթերցում

Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայ ժողովրդին ուղղված ուղերձով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը նշեց, որ վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային: Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետեւակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: «Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմ: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը և ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչության խոստումները՝ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին»,- ընդգծեց վարչապետը:

Վարչապետը հավաստիացրեց՝ հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: «Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: Եւ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնար ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։ Այս պահի դրությամբ հակառակորդը արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը: Մենք միասնական ենք, ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր և հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է, և այս հանցավոր ոտնձգությունը ևս արժանի հարված կստանա»,- շեշտեց վարչապետը:

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Քաղաքականություն

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

Քաղաքականություն

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում