Սպորտ

Այս անգամ ևս հաջողելու ենք, վստահ եմ. Լևոն Արոնյանը Արցախին աջակցության կոչ է հղել

2 րոպեի ընթերցում

Այս անգամ ևս հաջողելու ենք, վստահ եմ. Լևոն Արոնյանը Արցախին աջակցության կոչ է հղել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն Արցախին աջակցության կոչ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Թվիթեր»-ի իր էջում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիային, Արոնյանը վստահություն է հայտնել, որ այս անգամ ևս հայկական կողմը հաջողելու է:

«Երբ ես փոքր երեխա էի, իմ պապն ասաց, որ մեր նախնիները Լեռնային Ղարաբաղից են։ Իմ առաջին լուրջ մրցույթը հաղթել եմ հրաշալի Ստեփանակերտ քաղաքում։ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ հպարտորեն պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով։ Այս անգամ եւս հաջողելու ենք։ Վստահ եմ»,- գրել է Արոնյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են; Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում