Հասարակական

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության

2 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, ՀՀ առողջապահության նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը, անում է իրենից կախված ամեն ինչ` Արցախի մեր եղբայրներին ու քույրերին որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Կոչով դիմում ենք բժշկական կազմակերպությունների տնօրեններին, մարզային առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարներին, անհատներին, բոլոր նրանց ովքեր ինքնակամ, առանց առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու, որոշում են կայացնում Արցախին բժշկական օգնություն ցուցաբերելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը, անում է իրենից կախված ամեն ինչ` Արցախի մեր եղբայրներին ու քույրերին որակավորված և մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Ուստի, ոլորտին վերաբերող բոլոր առաջարկներն ու մտահղացումները պետք է համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ:

Միաժամանակ, աշխատանքները համակարգված և արդյունավետ կազմակերպելու համար կամավորագրվել ցանկացող բժիշկներին ու բուժքույրերին, ոլորտի աշխատակիցներին առաջարկում ենք զանգահարել ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչություն գրանցվելու նպատակով` 060 80 80 03 ներքիններ` 1502, 1503, 1504 հետևյալ հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում կապ կհաստատենք ձեզ հետ։

Կոչ ենք անում հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում