Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է. Լիտվայի արտգործնախարարը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը շատ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտգործնախարարն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շատ ուշադիր հետևում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ մտահոգիչ զարգացումներին: Խստորեն կոչ եմ անում դեէսկալացիայի: Խաղաղ լուծումը միակ հնարավոր լուծումն է»,- գրել է Լինկյավիչուսը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Հայերեն English Русский

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել

Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը կմեկնի սառցե մայրցամաք. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-04/11/26