Սպորտ

«Բորուսիա»-ն պարտվեց երկրորդ տուրում. Բունդեսլիգայի այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

«Բորուսիա»-ն պարտվեց երկրորդ տուրում. Բունդեսլիգայի այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունում մեկնարկեց 2-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում 2:0 հաշվով զիւեց «Աուգսբուրգ»-ին: «Քյոլն»-ը նվազագույն հաշվով պարտվեց «Արմինիա Բիլեֆելդ»-ին: «Շտուտգարդ»-ը հյուրընկալվելիս 1:4 հաշվով հաղթեց «Մայնց»-ին: «Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Ունիոն Բեռլին» և «Բայերն»-«Լայպցիգ» հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Սեպտեմբերի 27-ին կկայանան երկրորդ տուրի մյուս խաղերը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Աուգսբուրգ»-ն է 6 միավորով: 4-ական միավոր ունեն «Ֆրանկֆուրտ»-ը, «Լայպցիգ»-ը և «Արմինիա Բիլեֆելդ»-ը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում