Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Գվատեմալայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում ուժերը չափեց ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում 147-րդ հորիզոնականը զբաղեցնող Գվատեմալայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային քառորդում Հայաստանի հավաքականը առավելություն ստացավ հաշվի մեջ` 26:19: Ընտրանին պահպանեց առաջատարի դիրքը նաև երկրորդ քառորդում` 45:21:

Վերջին երկու քառորդներում էլ Գվատեմալային չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ, և Հայաստանի ընտրանին ընկերական մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց 89:57 հաշվով:

Հունիսի 23-ին Հայաստանի հավաքականը կխաղա Իռլանդիայի թիմի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում