Սպորտ

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը

3 րոպեի ընթերցում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման օրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հիշեցնելով, որ մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ անգամ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում՝ Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով:

Մրցաշարին մասնակցության համար ներկայացվում է հայտ՝ համաձայն հավելված 2-ի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցումներին մասնակցելու համար բժշկի թույլտվության պատճենները կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, ինչպես նաև մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ լողի ֆեդերացիա՝ մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մ. Խորենացի փ. 1/1:

Հայտը ներկայացնող անձը ՀՀ լողի ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում պետք է հանձնի նախնական ստուգարք՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար:

Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա՝ 18 և բարձր տարիքի քաղաքացիները (սիրողական մարզիկներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ՝ առանձին խմբով), որոնք չունեն առողջական խնդիրներ:

Մրցաշարին չեն կարող են մասնակցել այն մարզիկները, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարիների ընթացքում մասնակցել են ՀՀ լողի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`

1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:

Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Սպորտ

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Սպորտ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Սպորտ

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Սպորտ

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

«Ուրարտու»-ն մարոկկացի նոր կիսապաշտպան ունի

Սպորտ

«Ուրարտու»-ն մարոկկացի նոր կիսապաշտպան ունի

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

Սպորտ

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում