Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Գերմանիան մրցեց Դանիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Դորտմունդում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առավել վտանգավոր էին Գերմանիայի հավաքականի կազմակերպած գրոհները: Առաջին կեսի 35-րդ րոպեին մրցավարը` ամպրոպի պատճառով, դադարեցրեց խաղը: Հանդիպումը վերսկսվեց 20 րոպե անց: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: 

Երկրորդ կեսի մեկնարկին` 53-րդ րոպեին, Դանիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց և Գերմանիային առաջ մղեց Կայ Հավերցը: Գերմանիան երկրորդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց արագ հակագրոհներից մեկի ժամանակ, երբ դիպուկ հարվածով աչքի ընկան Մուսիալան:

Գերմանիա-Դանիա` 2:0:

Քառորդ եզրափակիչում Գերմանիայի մրցակիցը կլինի Իսպանիա-Վրաստան խաղի հաղթողը: 

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում