Սպորտ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչը մեկնարկեց Շվեյցարիա-Իտալիա խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Շվեյցարիան տիրում էր նախաձեռնությանը: Իտալիան հիմնականում գործում էր պաշպանությունում և միայն, երբեմն, հակագրոհում էր: Շվեյցարիայի` իրար հաջորդող գրոհները հասան ցանկալի արդյունքի 36-րդ րոպեին: Իտալիայի տուգանային հրապարակում ճիշտ գործեց Ֆրոյլերը: 

Երկրորդ կեսի առաջին իսկ րոպեին, Շվեյցարիան նաև երկրորդ գնդակն ուղարկեց Իտալիայի դարպասը: Գոլն իր ակտիվում գրանցեց Վարգասը: Իտալացիներին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և շվեյցարացիները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում: Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան լքում է պայքարը:

Շվեյցարիա-Իտալիա`2:0:

Քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի մրցակիցը կլինի Անգլիա-Սլովակիա զույգի հաղթողը: 

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում