Սպորտ

Եվրո-2024. A խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Գերմանիան և Շվեյցարիան

1 րոպեի ընթերցում

Եվրո-2024. A խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Գերմանիան և Շվեյցարիան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում A խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Գերմանիան և Շվեյցարիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  խմբային վերջին տուրում Գերմանիան մրցեց Շվեյցարիայի հետ: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Շվեյցարիայից աչքի ընկավ Նդոյեն, իսկ գերմանացիներից` Ֆուլկրուգը:

Մյուս խաղում Հունգարիան նվազագույն հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի նկատմամբ: Հունգարներից գոլն իր ակտիվում գրանցեց Չոբոտան:

Երեք տուրերից հետո A խմբից հաջորդ փուլ դուրս եկան Գերմանիան (7 միավոր) և Շվեյցարիան (5 միավոր): Հունգարիան հավաքեց 3, իսկ Շոտլանդիան 1 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում