Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Բրայթոն»-ին

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Բրայթոն»-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում մրցեց «Բրայթոն»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաներին» հաջողվեց հաղթանակ կորզել խաղավարտին մոտ 2:3 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ից աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդը և Բրունու Ֆերնանդեշը (դուբլ) և «Բրայթոն»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Լյուիս Դանքը: «Բրայթոն»-ից գոլերը խփեցին Մոպեն և Մարչը:

Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցաշարային աղյուսակում 13-րդն է, իսկ «Բրայթոն»-ը` 10-րդը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում