Սպորտ

«Արարատ»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

1 րոպեի ընթերցում

«Արարատ»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրից հետաձգված խաղում միմյանց դեմ մրցեցին «Շիրակ»-ը և «Արարատ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացած խաղում երևանյան ակումբը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Շիրակ»-ի դարպասը: «Արարատ»-ի կազմում աչքի ընկան Աղվան Պապիկյանը, Դավին Մանոյանը և Ուրոշ Նենադովիչը:

Այժմ «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 5-րդն է 6 միավորով, իսկ «Շիրակ»-ը վերջին տեղում է` մեկ միավորով:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում