Հասարակական

Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առիթով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի օրվա առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի քաղաքապետի ուղերձը.

«Այսօր Ստեփանակերտի օրն է։

Քաղաքապետ Դավիթ Սարգսյանին երեւանցիների ու իմ անունից շնորհավորական ուղերձ եմ հղել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի տոնի կապակցությամբ։

Համոզված եմ, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կնպաստի ձևավորված բարեկամական և գործնական սերտ կապերի խորացմանը՝ ներառելով նոր ուղղություններ:

Խաղաղություն մեզ, եւ Աստված պահապան»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում