Հասարակական

Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին

2 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է «Կապուստին Յար» (ք.Վոլգոգրադ) զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին:

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում կայացել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կրակային փուլը:

Հայ-ռուսական համատեղզորավարժությունների ընթացքում խաղարկվել են պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ, կատարելագործվել է ստորաբաժանումների ղեկավարումը համատեղ խնդիրների կատարման ժամանակ, հստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:

«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվում է սեպտեմբերի 21-26-ը Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում, ինչպես նաև Սև և Կասպիծ ծովերի ջրատարածքներում: Զորավարժություններին մասնակցելու համար զորախմբեր են հրավիրված Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից, Պակիստանից: Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի-Լանկայի ներկայացուցիչները մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում