Թուրքիայի նկրտումները զսպելն անհրաժեշտություն է. լիբանանահայ գործչի դիտարկումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավորարևելյան զարգացումները հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ակտիվ աշխատի արաբական աշխարհի հետ և՛ սեփական շահերն առաջ տանելու, և՛ Թուրքիա-Ադրբեջան հակաքարոզչությանը հակազդելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Մերձավոր Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը:

«Ընդհանուր առմամբ, արաբական աշխարհի հետ հարաբերությունները սերտացնելու առումով, ես կասեի, որ Հայաստանը թերացել է: Դա դեռ տարիների առաջ պետք է արվեր, մանավանդ, որ դրա համար պարարտ հող կար, այն էր՝ այդ երկրներում հայկական համայնքները: Այսօր ավելի քան երբևէ Հայաստանն ամենատարբեր ոլորտներում իր կապերը պետք է սերտացնի արաբական աշխարհի հետ՝ հակակշռելով Ադրբեջան-Թուրքիա հակաքարոզչությանը»,-ասաց Վերա Յակուբյանը: Նա ընդգծեց, որ այսօր այդ տեսանկյունից Հայաստանը որևէ արգելք չունի: Վերա Յակուբյանն այդ համատեքստում ընդգծեց վերջերս Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցելությունը Եգիպտոս, որտեղ հանդիպումներ եղան բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ այցն ու հանդիպումները դրական շեշտադրմամբ իրենց անդրադարձը գտան արաբական մամուլում:

«Ես կարծում եմ, որ տարածաշրջանում այս նոր ձևավորվող ճակատներում Հայաստանը պետք է իր տեղն ունենա, քաղաքական ակտիվ հարաբերություններով կարողանա սերտ կապեր ստեղծել արաբական գլխավոր ճակատների հետ, որպեսզի հակակշռի Թուրքիա Ադրբեջանը հակաքարոզչությունը»,-ասաց նա: Մանավանդ, որ Ադրբեջանին ու Թուրքիայից եկող հակաքարոզչությունը շարունակվում է՝ ժամանակ առ ժամանակ տարբեր դրսևորումներ ստանալով: Այժմ էլ ադրբեջանական մամուլում շրջանառության մեջ է դրվել այն տեղեկությունը, թե իբր Հայաստանը, համագործակցելով քրդերի հետ, վարձկաններ է բերում Ադրբեջանի ուղղությամբ հարձակումներ կազմակերպելու համար: Վերա Յակուբյանի խոսքով, իրականում նման քայլով փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը շեղել այն տեղեկություններից, ըստ որի, Թուրքիան բավական կազմակերպված աշխատանք տարավ Սիրիայից դեպի Ադրբեջան, Լիբիա բազմաթիվ ահաբեկիչներ տանելու ուղղությամբ՝ խոստանալով դրամական պարգև:

«Թուրքիան առաջ է շարժվում իր ծավալապաշտական նկրտումների համատեքստում՝ Միջին Արևելք, Արևելյան Միջերկրական: Թուրքիան դիմում է ցանկացած միջոցների, որպեսզի տարածաշրջանն ապակայունացնի և իր հակառակորդներին զբաղեցնի կողմնակի կռիվներով: Այսպիսով, տարբեր միջոցներով այնպես անի, որ միջազգային հանրության ուշադրությունը շեղի իր իրական նպատակներից»,-ասաց նա: Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները սանձելու տեսանկյունից՝ Վերա Յակուբյանը մատնանշեց Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի, Իտալիայի և Իսրայելի կողմից տարածաշրջանային գազային ձևաչափ հիմնելու նախաձեռնությունը: Սա նշանակում է, որ այս պետությունները պատրաստվում են հակաթուրքական ճակատ՝ փորձելով սանձել Թուրքիայի ծավալապաշտական ախորժակները:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Գզիրյան

Հայերեն English

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ