«Երևանյան բեսթսելեր». «Շաղգամն» ամենապահանջվածն է. մանկական, օգոստոս, 2020
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին:Աթաբեկ Խնկոյանիայս ստեղծագործության ներքո սերունդներ են մեծացել ու իմաստնություն ձեռք բերել:
«Ովէապրումտնակում»հեքիաթը երկրորդ հորիզոնականում է: Հայտնի մանկագիրՎլադիմիր Սուտեևիհեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը կտցահարում ծառը, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Երրորդ հորիզոնականում էՋաննի Ռոդարիի«Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Չորրորդ հորիզոնականումՀանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներն»են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Հինգերորդ տեղում է«Հայկական հեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:
Վեցերորդ տեղում էԼուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից»վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, որը կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, և նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։
Յոթերորդ հորիզոնականում էԼիլիթ Ալթունյանի«Կապույտ աղվեսը»:Եթե ամռանն անտառ մտնեք, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկները: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
Ութերորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:
Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»իններորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:
Տասներորդ հորիզոնականում էՌոբերտԼյուիսՍթիվենսոնի«Գանձերիկղզին»:Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե'ք «Հիսպանյոլան» ու համարձակ նավարկե'ք դեպի Գանձերի կղզին:Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի՞ է վստահել անձնակազմին: Ի՞նչ է թաքցնում կղզին:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * | «Շաղգամը» | Բուկինիստ | 72 | |
| 2 | * | ![]() |
«Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 61 |
| 3 | -2 | ![]() |
Ջաննի Ռոդարի «Երկնագույն նետը» |
Զանգակ | 28 |
| 4 | * | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
GSM | 22 |
| 5 | * | ![]() |
«Հայկական հեքիաթներ» | GSM | 22 |
| 6 | նոր | ![]() |
Լուսի Մոդ Մոնտգոմերի «Աննան Կանաչ կտուրներից» |
Էդիթ Պրինտ | 21 |
| 7 | +2 | ![]() |
Լիլիթ Ալթունյան «Կապույտ աղվեսը» |
Զանգակ | 20 |
| 8 | -3 | ![]() |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» |
Զանգակ | 18 |
| 9 | -3 | ![]() |
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» |
Զանգակ | 18 |
| 10 | -3 | ![]() |
Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն «Գանձերի կղզին» |
Զանգակ | 16 |








